-
05.11.2016|
21:17
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Ստեփանակերտում հանդիպեց ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, ԼՂՀ ԱԺ հանձնաժողովի նախագահների և խմբակցությունների ղեկավարների հետ:
-
05.11.2016|
14:25
Նոյեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 40 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 620 կրակոց:
-
05.11.2016|
11:56
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել է հայկական երկու պետությունների տնտեսական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
-
03.11.2016|
23:40
Սահմանին լարվածությունը շարունակվում է, քանի որ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները չեն կատարվում՝ ասաց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
-
03.11.2016|
23:38
Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր՝ Վիտալի Բալասանյանին նշանակելով Լեռնային Ղարաբաղի Անվտանգության խորհրդի քարտուղար։
-
03.11.2016|
23:37
ԼՂՀ պաշտպանության նախարարությունն արձագանքել է ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած տեղեկություններին, որ հայկական կողմը արկակոծել է ադրբեջանական բնակավայրերը:
-
03.11.2016|
14:44
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված էին բանակաշինությանը վերաբերող հարցեր: Զեկույցով հանդես է եկել Ղարաբաղի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:
-
03.11.2016|
14:03
Ադրբեջանի պաշտոնական քարոզչությունը շարունակում է ինչպես սեփական, այնպես էլ միջազգային հանրությանը մոլորեցնելու նպատակով ապատեղեկատվության տարածման քաղաքականությունը. տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
-
03.11.2016|
10:23
Նոյեմբերի 2-ին` ժամը 11:20-ի սահմաններում, շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ, բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը կիրառել է ենթափողային նռնականետ (ԵՆ-25 /4 արկ/), իսկ նոյեմբերի լույս 3-ի գիշերը ժամը 02:15-ի սահմաններում` 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ):
-
02.11.2016|
08:34
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նոյեմբերի 1-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: